Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նահանգի բժշկական ծառայության վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մինչ այդ հաղորդվել Էր ավելի քան 200 զոհվածների եւ ավելի քան 2,5 հազար տուժածների մասին:

Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել Է զինվորականներին՝ օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքով տուժածներին եւ օժանդակել դրա հետեւանքների վերացմանը:

Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է «Ռուդաու» հեռուստաալիքը, Իրաքի առնվազն յոթ քաղաքացիներ են զոհվել նոյեմբերի 12-ին այդ երկրի եւ Իրանի սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Հոսպիտալացվել Է ավելի քան 300 մարդ:

Զոհերի թվում են՝ Իրաքյան Քրդստանի Դարբանդիհան, Գարմիան եւ Սուլեյմանիա քաղաքների բնակիչներ: Ընդամենը տարածաշրջանի հիվանդոնոցներ Է տեղափոխվել 321 մարդ:

Դաբանդիհանի քաղաքագլուխը հայտնել Է մի քանի տների փլվելու մասին. փլատակներում կարող են մարդիկ լինել:

Երկրաշարժից տուժել Է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում Է Տիգրիս գետի վտակի վրա Սուլեյմանիայի նահանգում: Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս Է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]