Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է 
Հայաստանի արտգործնախարարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 13-ին ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրազիլիայի դեսպանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]