Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել Է Թրամփի «պահանջով»

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել Է Թրամփի «պահանջով»

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել Է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովի հանդիսաընթրիքին: Ֆիլիպինների ղեկավարը բարձրացել Է բեմ եւ երգել Պիլիտա Կառալեսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տիկնա՛յք եւ Պարոնա՛յք: Ես երգեցի Միացյալ Նահանգների գերագույն գլխավոր հրամանատարի պահանջով»,- հեգնել Է Դուտերտեն՝ ավարտելով իր ելույթը: ԱՄԵԱՆ-ի գագաթնաժողովը տեղի Է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: 31-րդ գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումները պաշտոնապես սկսվել են տակավին նոյեմբերի 10-ին, սակայն դրանցից հիմնականները տեղի կունենան նոյեմբերի 13 – 14-ին: Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների առաջնորդներ եւ կառավարությունների ղակավարներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]