1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում արդյունաբերական ոլորտի աճի մեջ ամենամեծ մասնաբաժինը մշակող արդյունաբերությանն է

Հայաստանում արդյունաբերական ոլորտի աճի մեջ ամենամեծ մասնաբաժինը մշակող արդյունաբերությանն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում այս տարվա ինն ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալի 11,9 տոկոսանոց աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել է մշակող արդյունաբերությունը՝ աճելով 9.3 տոկոսով: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճն ավելի քան 6 անգամ մեծ է 2014-ի, 2.4 անգամ 2015-ի, 1.6 անգամ 2016-ի ինն ամիսներին գրանցված ցուցանիշներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Արդյունաբերության աճի մեջ մշակող արդյունաբերության չափաբաժինն ամենամեծն է՝ համեմատած նախորդ տարիների, ընդ որում, 2015 թվականին այն ունեցել է աճը զսպող դեր՝ գրանցելով բացասական ցուցանիշ (-2.5 տոկոս)։ Այս տարվա ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղը գրանցել է 1.9 տոկոսանոց աճ, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը` 0.5 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ու վերամշակման ճյուղի նպաստող չափը 0.1 տոկոս է. այս ցուցանիշը վերջին չորս տարիների ընթացքում գրեթե չի փոխվել:

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտն աճը զսպող ցուցանիշ է արձանագրել 2014-ին` -0.5, մյուս տարիներին ապահովել է 0.9 (2015), 1.1 (2016) մասնաբաժին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի մեջ: Ինչ վերաբերում է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղին, ապա 2014-ին բացասական ցուցանիշ է գրանցել` -1.5 տոկոս, 2015-ին` կտրուկ աճ է ապահովել` 6.4 տոկոս, 2016-ին նվազել է` հասնելով 2.3 տոկոսի:

Մշակող արդյունաբերության 9.3 տոկոսանոց աճի մեջ դրա ենթաճյուղերի ունեցած ազդեցության ամենամեծ մասը խմիչքի արտադրությանն է բաժին հասնում 2.7 տոկոսային կետ, ծխախոտինը՝ 1.5, հիմնային մետաղները 1 տոկոսային կետ, էլեկտրական սարքավորումների արտադրությունը աճին նպաստել է 0.8 տոկոսային կետով, սննդի արդյունաբերության մասնաբաժինը 0.7 է, թղթի արտադրությունը՝0.3, հագուստը՝ 0.2, դեղագործական արտադրանքը` 0.1 տոկոսային կետ:

Մշակող արդյունաբերության աճը զսպող ենթաճյուղերն են` մեքենաների ու սարքավորումների արտադրությունը` -0.09 տոկոսային կետ, փայտանյութի արտադրությունը` բացի կահույքից` -0.04, և կաշվե իրերի արտադրությունը`-0.02 տոկոսային կետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]