Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 211-ի


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 211 մարդ Է զոհվել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է Press TV իրանական հեռուստաալիքը՝ հղում անելով Քերմանշահի նահանգի բժիշկներին, որտեղ առավել մեծ Է զոհվածների թիվը: Մինչ այժմ փրկարարները փլատակներից դուրս են բերել զոհվածների 207 մարմիններ: Եվս չորս հոգի զոհվել Է Իրաքի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Fars News Agency գործակալությունը հայտնել Էր 160-ից ավելի զոհվածների եւ ավելի քան 1600 տուժածների մասին:

Առավել շատ զոհեր ու ավերածություններ են գրանցվել Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում: Ստեղծված ճգնաժամային շտաբի տվյալներով՝ հենց դրանց Է բաժին հասել տարերքի հիմնական հարվածը:

Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել Է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել Է որոնողական ու փրկարարական գործողություններ:

Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նահանգների օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, տուժածներին Թեհրան ուղարկելու համար պատրաստվել են 20-ից ավելի բանակային ուղղաթիռներ: Ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նավթի ու գազի ենթակառուցվածքը, չեն տուժել:

Իրենց տները լքած բնակիչները գիշերել են փողոցում՝ զգուշանալով հետցնցումներից: Մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են 3,6-ից մինչեւ 4,7 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ