1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիայի պարտքը գնահատել Է 60 մլրդ եվրո

Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիայի պարտքը գնահատել Է 60 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում պետք Է Միությանը վճարի առնվազն 60 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին նոյեմբերի 13-ին Funke-ում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ կարծիքով՝ դա պետք Է լինի առնվազն 60 միլիարդ եվրո»,- ասել Է նա՝ նշելով, որ այն դեպքում, եթե Լոնդոնը հրաժարվի վճարել այդ գումարը, տարբերությունն ստիպված կլինեն հատուցել Եվրամիության մյուս երկրների քաղաքացիները:

Եվրախորհրդարանի ղեկավարը նաեւ առանձնապես ընդգծել Է, որ Brexit-ը սահմանված ժամկետում՝ 2019 թվականի մարտին, «հնարավոր Է սոսկ այն դեպքում, եթե հաջողվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը պարփակ համաձայնության հասնել երեք կարեւոր կետերի՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի քաղաքացիների իրավունքների ապահովման, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի եւ Եվրամիությանը վճարումների հարցերի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]