Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ից դրական նախանշաններ չի տեսնում

Թուրքիան Գյուլենի արտահանձնման հարցում ԱՄՆ-ից դրական նախանշաններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադարձած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ գյուլենական  շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին իրենց հանձնելու նախանշաններ այս պահին չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք լուրջ ապացույցներ ունեն, որոնց հիման վրա ամերիկյան կողմը պետք է իրենց հանձներ Գյուլենին: «Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Նմանօրինակ մի բան էլ կատարվեց ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Երբ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ իրենց երկիրը հարձակման տակ է, Թուրքիան առաջին երկրներից էր, որ առաջարկեց օգնել և զինվորներ ուղարկեց Աֆղանստան: Մենք չհարցրեցինք, թե ով է այդ հարձակման հետևում կանգնած: ԱՄՆ-ն որպես պատասխանատու հռչակեց «Ալ-Քաիդա»-ին: Ոչ ոք Միացյալ Նահանգներին չասեց՝ արդյոք դու ունես դրա ապացույցները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Նա նշել է նաև, որ իր այցի շրջանակում ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը որևէ երաշխիք չի տվել Գյուլենի արտահանձնման թեմայով:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]