Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 13.11.2017

Սպասվող լրահոս. 13.11.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ կհանդիպի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը: Նա կներկայացնի ոչ պարենային ապրանքների ոլորտում առկա իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծմանն ուղված աշխատանքները:

«Տաշիր Գրուպ»-ն այսօր կներկայացնի ներդրումների ծրագիրը եւ տեղի կունենա հուշագրի ստորագրում:

ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը: Այն նվիրված է հնագույն քաղաքակրթությունների օրրանի՝ Մերձավոր Արևելքի, աստղագիտական ժառանգությանը: Միջազգային խորհրդաժողովի նպատակն է մեկտեղել աստղագետների, պատմաբանների, հնագետների և համատեղ քննարկումների միջոցով մշակել պատմաաստղագիտության և մշակութային աստղագիտության հիմնահարցերը:

Բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հանդես կգան մամուլի ասուլիսով: Նրանք կխոսեն Հայաստանում ապօրինի որսի դեպքերի և դրանցից բխող հետևանքների մասին:

Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է: Ֆրանսիայում 1745 թվականին հենց այդ օրն է ծնվել հանրահայտ ուսուցիչ Վալենտին Հայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն: Նա է առաջինը ստեղծել հատուկ տառատեսակներ, որոնց օգնությամբ կույրերը կարողացել են կարդալ: Օրվա թեմայով այսօր նախատեսված են մի շարք քննարկումներ: Կույրերի առողջական խնդիրներին, զբաղվածության և այլ հարցերին կանդրադառնան ոլորտի մասնագետները:

Մանկական «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ  Միշան այսօր Երևանում կներկայացնի իր եվրատեսիլյան «Բումերանգ» երգը: Համերգի ընթացքում Միշայի կողքին կլինեն ու իրենց ելույթներով հաջողություն կմաղթեն Լիդուշիկը, «Արեվիկ» մանկապատանեկան անսամբլը, Դալիթան, Մերի Քոչարյանը և այլք: «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 26-ին, որտեղ բացի մեր հայրենակից Միշայից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ:

Մարզական անցուդարձից: «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան- Կիպրոս ֆուտբոլային ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, օրեր առաջ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Երեւանում ընկերական հանդիպում էր անցկացրել նաեւ Բելառուսի հավաքականի հետ եւ հաղթել 4:1 հաշվով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]