Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]