Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ ներկայումս  իրականացվում են  Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով մյուս փողոցների վերականգման աշխատանքները:  Նախատեսվում է Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման ծրագրի և ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ բոլոր շինաշխատանքներն ավարտին հասցնել 2018 թվականի վերջին:

Անդրադարձ է կատարվել նաև «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման,  կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքներին: Ըստ պատասխանատուների՝ մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն և արդեն իսկ կան կոնկրետ ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ խստորեն պահպանելով Գյումրու կոլորիտը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրերը կդառնան Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]