1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ. Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ռազմական արտահանումների մասին հարցին

 Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ. Նալբանդյանը 
պատասխանել է Իսրայելի ռազմական արտահանումների մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների:  Իսրայելական  ITV24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հարցին, թե որոնք  են Հայաստանի համար սպասելիքները   Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով:

«Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է նախարարը:

Ճշտող հարցին, թե այդ հարցի շուրջ ինչպիսի՞ն են Հայաստանի ակնկալիքները Իսրայելից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Ասացի այն, ինչ կարող էի ասել ձեզ: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]