Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից օգուտ կորզել առեւտրի բնագավառում. Թրամփ

ԱՄՆ-ն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից օգուտ կորզել առեւտրի բնագավառում. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա: Այդ սասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիետնամում ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ-ի) գագաթնաժողովում:

Նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ն այլես «չի հանդուրժի խրոնիկական խախտումներն առեւտրի բանագավառում» եւ պնդելու Է արդար ու իրավահավասար առեւտրական քաղաքականություն վարելը»:

«Այս պահից մենք աշխատելու ենք իրավահավասար հիման վրա: Մենք այլեւ թույլ չենք տա օգուտ քաղել Միացյալ Նահանգներից: Ես միշտ ԱՄՆ-ը կդնեմ առաջին տեղում»,- ասել Է նախագահ Թրամփը:

Նա նշել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է «աշխատել ղեկավարներից յուրաքանչյուրի հետ փոխշահավետ լուծման հասնելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]