1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի 37 համայնքներում այսօրվանից դադարում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները

Գեղարքունիքի 37 համայնքներում այսօրվանից դադարում են համայնքի ղեկավարների 
եւ ավագանու անդամների լիազորությունները

ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում կայացված որոշումերի հրապարակումից հետո, որով հաստատվում են 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նոյեմբերի 10-ին մարզի 37 նախկին համայքներում դադարում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները դադարում են խոշորացված համայնքների կազմ մտած նախկին համայնքներում:

Այսպես, Ճամբարակ համայնքում դադարում են Ճամբարակ, Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Վահան, Կալավան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Վարդենիս համայնքում՝ Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք, Շատվան, Շողակաթ համայնքում՝ Շորժա, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Դրախտիկ, Աղբերք նախկին համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները:

Խոշորացված 4 համայնքներում՝ Ճամբարակում, Վարդենիսում, Գեղամասարում եւ Շողակաթում համայնքների նորընտիր ղեկավարները եւ ավագանու անդամները իրենց պարտականությունները կստանձնեն նախկին համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունների դադարեցման հաջորդ աշխատանքային օրվանից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]