Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Դոնբասում 20 հազար խաղաղապահներ տեղաբաշխելու ծրագիր Է պատրաստել. WSJ

ԱՄՆ-ը Դոնբասում 20 հազար խաղաղապահներ տեղաբաշխելու ծրագիր Է պատրաստել. WSJ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստվում Է Դոնբասում 20 հազար միջազգային խաղաղապահների տեղաբաշխման ծրագիր առաջարկել Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել The Wall Street Journal թերթը:

Սպասվում Է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այդ գաղափարը ռուս գործընկերների հետ կքննարկեն առաջիկա օրերի ընթացքում, նշել են հրատարակության աղբյուրները:

Նշվում Է, որ առաջարկը պատասխան Է տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն տեղաբաշխելու Ռուսաստանի նախաձեռնությանը, որը սեպտեմբերին ներկայացվել Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Հրատարակությունը նաեւ գրում Է, որ արեւմտյան մի քանի մայրաքաղաքներում, ներառյալ Փարիզը եւ Բեռլինը, հույս կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում Է ելք գտնել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունից:

Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել The Wall Street Journal-ի տեղեկատվությունը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը նոյեմբերի 4-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնում հետաքրքիր են համարում Դոնբասում խաղաղապահ առաքելություն տեղաբաշխելու ռուսական նախաձեռնությունը: Նա նաեւ հայտնել Է, որ Վաշինգտոնը խնդրել Է Կիեւին՝ «չներկայացնել մրցակից բանաձեւ», այլ «փորձել համաձայնության հասնել» եւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հնարավոր տեղաբաշխման «սկզբունքների ու բաղադրատարրերի շուրջ պայմանավորվել» ռուսական նախաձեռնության շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]