Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մայք Փենսը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման առնչությամբ

Մայք Փենսը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների 
ձերբակալման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ  Հեզեր Նոյերթը:

«Փոխնախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիների, Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության աշխատակազմի անդամների, լրագրողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների առնչությամբ, որոնք տեղի են ունենում արտակարգ դրության պայմաններում: Փոխնախագահը հորդորել է նաև ապահովել թափանցիկ և արդար գործընթաց վերոնշյալ դեպքերի քննության համար»,- հայտնել է Նոյերթը:

Պետդեպի խոսնակը հատուկ շեշտել է, որ Մայք Փենսը խիստ անհանգստացած է Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարուցված քրգործերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]