Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը App Store-ում և Google Play-ում կհայտնվի դեկտեմբերի 9-ից

«Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը App Store-ում և Google Play-ում կհայտնվի դեկտեմբերի 9-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրամիության համատեղ ծրագիրը՝ «Նետոյի առասպելը» (Tales of Neto) հակակոռուպցիոն խաղը, կթողարկվի դեկտեմբերի 9-ին։ Օրվա ընտրությունը խորհրդանշական է, ՄԱԿ-ի կողմից այն հռչակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղը հասանելի կլինի Android և iOS հարթակներում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը։ Նրա խոսքով՝ խաղի նպատակն է ցույց տալ կոռուպցիայի վատ հետևանքներն ու կրթել մարդկանց` հրաժարվելու սխալ վարքագծից: «Կոռուպցիայի դեմ պայքարի 50 տոկոսը գրագետ մարդ ունենալն է, որի ձևավորմանն էլ ուղղված է այս խաղը»,-ասաց Արամ Գյումիշյանը:

Խաղում ներկայացված է երևակայական աշխարհ, ուր առկա են մի շարք խնդիրներ՝  փողոցների վատ վիճակ, անտառապահի կողմից անտառահատում, տարբեր ոլորտներում կոռուպցիոն դրսևորումներ, ինչի հետևանքներին էլ բախվում են խաղի մասնակիցները, որոնք իրենց կյանքը բարելավող որոշումներ պետք է կայացնեն։ Խաղը նպաստում է առկա խնդիրներին թիմային լուծում տալուն։ Մասնավորապես, խաղի մասնակիցները կարող են հաղորդակցվել աշխարհի բնակիչների հետ և միասին որոշումներ կայացնել։ Այստեղ հնարավոր է հավաքել նվաճումների պատկերները օրագրում և մրցել ընկերների հետ՝ հայտնվելով իզոմետրիկ եռաչափ մոլորակում։

Մինչ խաղի թողարկումն այն թեստավորման մեծ փուլ է անցնել, նախնական տարբերակը դարձել է ֆոկուս խմբի քննարկման առարկա, հավաքվել են մեկնաբանություններ, որոնք էլ հիմք են ծառայել խաղի կատարելագործման համար։

Խաղի պատրաստման վրա աշխատում է Թումոյի ուսանողներից ու դասընթացավարներից բաղկացած խումբը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]