1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվայում ներկայացվել է ԱԱ-2018-ի պաշտոնական գնդակը

Մոսկվայում ներկայացվել է ԱԱ-2018-ի պաշտոնական գնդակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության  պաշտոնական գնդակի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Telstar 18 անվամբ գնդակը նման է Մեքսիկայում 1970 և Գերմանիայում 1974 թվականներին կայացած Աշխարհի առաջնությունների գնդակներին: Շնորհանդեսին ներկա է գտնվել Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: Հարձակվողն ընդգծել է, որ իրեն դուրս է եկել գնդակի դիզայնը:

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2018 թվականի հունիսի 14-ին և կանցկացվի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Եկատերինբուրգում, Սոչիում, Ռոստովում  ու կավարտվի հուլիսի 15-ին:

Աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայում:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]