Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնընոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստիՀայաստանի եւ Մոլդովայի միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը:ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը,առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրներիու ժողովուրդների շահերից: Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանականբարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային հարթակներում փոխգործակցության կարեւորությունը՝ նշելով, որերկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հավասարակշռված մոտեցումներըփոխշահավետ են: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաեւԵվրոպայի հետ եւ դառնալու կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար եւհույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերություններիսերտացմանը: Մոլդովայի նախագահը նույնպես կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը եւկարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբերկուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանիբազմատարրությունը: Մոլդովայի նախագահի խնդրանքով՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանականկառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին եւ լիազորություններիավելացմանը, ինչպես նաեւ նոր ընտրակարգին վերաբերող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ ԱրամՍարգսյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am