Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախյան ազատամարտի հերոսը բաց դաս է վարել Ոսկետափի ավագ դպրոցում

Արցախյան ազատամարտի հերոսը բաց դաս է վարել Ոսկետափի ավագ դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս: Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ   Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և ուսուցչական կոլեկտիվը հոտնկայս՝ ծափերով դիմավորել է արցախյան հերոսին: Բաց դասը սկսվել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմով, աշակերտների գեղարվեստական կատարումներով: Արկադի Տեր-Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց՝ նոր սերունդը արցախյան հերոսամարտը կերտած սերնդից ավելի լավ է պատկերացնում և կատարում իր պարտականությունները. «Մինչև 2016 թվականի ապրիլը, երբ ես հանդիպումներ էի ունենում երիտասարդների հետ, մտածում էի, որ երևի պետք է նրանց ինչ-որ բաներ սովորեցնեմ, պատմեմ, թե մենք ինչպես էինք 1990-91թվականներին ազատագրական ջոկատներ կազմում, անտառներում ապրում, պլաններ մշակում՝ ադրբեջանական և սովետական բանակի դեմ կռվելու: Մենք պատմում  էինք՝ մտածելով, որ երիտասարդները լսեն մեզ ու հասկանան, որ իրենք էլ նույն պարտքն ունեն  կատարելու: Բայց 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք շատ բան ունենք սովորելու երիտասարդներից: Ես կարծում եմ՝ մենք պետք է իսկապես շատ լավ ուսումնասիրենք այն գործողությունները, որ մեր զինվորները կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Մեր երիտասարդների  դեմ Ադրբեջանը հատուկ պատրաստված ջոկատայիններ էր հանել,  գործի էին դրել շատ հզոր տեխնիկա՝ անօդաչու սարքեր, օդուժ: Մեր երիտասարդները կարողացան դիմակայել այդ անսպասելի հարձակմանը և ցույց տվեցին, որ իրենք այլևս հերոսության  և հայրենասիրության դասերի կարիք չունեն»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա պատմել է Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման պատմությունները: Հանդիպման ընթացքում ազատամարտի լեգենդար հրամանատարը պատասխանել է աշակերտների  հարցերին, իսկ ավարտին՝ լուսանկարվել նրանց հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]