Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 9.11.2017

Սպասվող լրահոս. 9.11.2017
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Հայաստան է ժամանում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Այս տարի լրանում է Հայաստան-Մոլդովա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Այս ընթացքում կողմերին հաջողվել է համատեղ քայլեր իրականացնել երկկողմանի փոխգործակցությունն ամրապնդելու համար:
Նախատեսվում է միավորել տեղեկատվական պետական երկու կազմակերպություն: Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նախատեսվում է միավորել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»-ը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը: Կենտրոնները միացման ձևով կվերակազմակերպվեն: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են: 
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում է: ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի և Վրաստանի մրցակցային մարմնի նախագահ Նոդար Խադուրիի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր: Սա երկու երկրների միջև մրցակցության ոլորտում համագործակցության առաջին քայլն է: Հուշագրի ստորագրումից հետո Ա.Շաբոյանը և Նոդար Խադուրին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: 
Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանում պաշտոնապես կբացվի «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը: «Նուռ Էքսպո» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնել է իրականացնել ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: 
Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա մեծ ճանաչում ունեցող ջութակահար Դեյվիդ Նեբելը: Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի նաև Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա  Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպում: 
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]