Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարկետման սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել. ԿԳ նախարարը՝ ուսանողներին

Տարկետման սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել. ԿԳ նախարարը՝ 
ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսանողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարի հետ հանդիպմանն ուսանողները նշեցին, որ նախագիծը կարող է առաջացնել ուսանողների քանակի խնդիր: «Բուհերում ֆիզմաթ ուղղվածությունը նախընտրում են հիմնականում տղաները: Օրենքի ընդունումից հետո այդ ֆակուլտետներում ուղղակի մարդ չի մնա»,-նշեցին ուսանողները՝ առաջարկելով տարկետում տրամադրել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես շարունակելու են գիտությամբ զբաղվել, այլ ոչ գիտությունն օգտագործելու են զինծառայությունից խուսափելու համար:

Լսելով ուսանողների առաջարկները՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չժխտեց, որ բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ: Սակայն նա չհամաձայնեց ուսանողների այն տեսակետի հետ, որ օրենքն ընդունելուց հետո ուսանողների թվի նվազման խնդիր կառաջանա: «Մենք յուրաքանչյուր տարի տարկետում ենք տրամադրում 5-6 հարյուր հոգու, իսկ սա այն թիվը չէ, որի վրա հենվելով կարող ենք ասել, որ տղաները բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում շատ կլինեն, կամ քիչ: Բաշխվածությունն այս առումով  հավասարաչափ է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով սոցիալական արդարության խնդրին՝ նախարարը համաձայնեց՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջում են կրթության անընդհատություն: «Բազմաթիվ օրինակներ կան, շատ մարդիկ կան, ում ծառայությունը չի խանգարել գիտությամբ զբաղվել: Տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողի»,-հավելեց նախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]