1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Facebook-ը կկանխի մերկ տեսքով լուսանկարների հրապարակումը

Facebook-ը կկանխի մերկ տեսքով լուսանկարների հրապարակումը
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն սկսել Է այն գործառույթի թեստավորումը, որը կանխում Է Համացանցում մերկ տեսքով ուրիշների լուսանկարների հրապարակումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը:

Համակարգը թեստավորվում Է Է Ավստրաիայում: Facebook-ում պարզաբանել են, որ հեռախոսի մեջ պահպանվող՝ մերկ տեսքով լուսանկարի պաշտպանության համար օգտատերը պետք Է այն ինքն իրեն ուղարկի Facebook Messenger-ի միջոցով:

Այնուհետեւ սոցցանցը կստեղծի լուսանկարի թվային «տպվածքը»: «Եթե ինչ-որ մեկը փորձի այդ պատկերը բեռնել նույն թվային «տպվածքով», համակարգը կկանգնեցնի այն, եւ լուսանկարը երեբեք չի հայտնվի սոցցանցում»,- բացատրել են Facebook-ում:

Այսպիսով, նշել են ընկերությունում, սոցցանցի օգտատերերին կհաջողվի խուսափել նախկին զուգընկների պոռնովրեժից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]