Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Twitter-ն ավելացրել Է նշանների թիվը հաղորդագրություններում

Twitter-ն ավելացրել Է նշանների թիվը հաղորդագրություններում
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ծառայությունը հաղորդագրություններում կրկնակի՝ մինչեւ 280 ավելացրել Է թույլատրելի նշանների թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված Էին 140 նշանով: Սեպտեմբերին Twitter-ն սկսել Էր նշանների թիվը 280-ի հասցնելու թեստավորումը, բայց նորամուծությունը մատչելի Էր սոսկ ոչ մեծ խումբ օգտատերերի համար:

Ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին իր օգտահաշվում գրել Է. «140 + 140»:

ԱՄՆ-ի Twitter Inc. ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական պրոդուկտը սոցիալական ցանցն Է կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]