1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը ավելի քան 100 մլն դոլար կհատկացնի Վրաստանի պաշտպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ը ավելի քան 100 մլն դոլար կհատկացնի Վրաստանի պաշտպանության ուժեղացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Վրաստանի պաշտպանական հնարավորությունների մեծացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Լեւան Իզորիան:

Նա հանդիպում Է անցկացրել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիի հետ Վաշինգտոն իր առաջիկա այցի կապակցությամբ: Այցի ընթացքում Իզորիան հանդիպում կունենա ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի, ինչպես նաեւ Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ասված Է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ցանկանում եմ ասել, որ այս եւ հաջորդ տարի Միացյալ Նահանգները ավելի քան 100 մլն դոլար կծախսի պաշտպանության բարեփոխման վրա, ինչն Էլ ավելի կուժեղացնի մեր պաշտպանական հնարավորությունները եւ շատ բարձր աստիճանի կհասցնի ռազմավարական համագործակցությունը մեր երկու երկրների միջեւ»,- ասել Է Իզորիան:

Քելլին, իր հերթին, նշել Է, որ 2018 թվականի գարնանից Վրաստանում մեկնարկում Է պաշտպանական պատրաստության ծրագիրը, որը եւս իրականացվելու Է ԱՄՆ-ի աջակցությամբ: Վրացի եւ ամերիկացի զինվորականների մասնակցությամբ նախապատրաստական վարժանքները կայացել են հոկտեմբերի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]