Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ-2018»-ին կմասնակցի 42 երկիր

«Եվրատեսիլ-2018»-ին կմասնակցի 42 երկիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 42 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին, որը անցկացվելու Է Լիսաբոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

«42 երկիր հայտարարել Է Լիսաբոնում «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթին մասնակցելու մասին: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի եւ երաժշտության տոնին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները հատկապես նշել են Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին: «Ռուսաստանը պատրաստ Է վերադառնալ մեկամյա բացակայությունից հետո»,- նշել են նրանք:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների ցուցակում են նաեւ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան:

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]