Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 8.11.2017

Սպասվող լրահոս. 8.11.2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխան մասնավոր օդաչուի վկայական (PPL) այսուհետ կարելի է ստանալ՝ սովորելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն»-ում: Այսօր նոյեմբերի 8-ին՝ «Ավիաուսումնական կենտրոն»-ում ծրագրի մանրամասները կներկայացնեն ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Piper» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվենը և այլք:

Երևանում կանցկացվի «ԵՄ-ն էներգետիկայի համար, էներգախնայողության ներուժի բացահայտում» խորագրով համաժողով: Նպատակն է վերհանել Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների և ներդրումների գերակայությունները։ Ներկա կլինեն Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը և այլք:

Լրագրողների հետ կհանդիպի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա կխոսի 2018թվականի պետական բյուջեի նախագծից:

Դիլիջանում նոյեմբերի 10-11-ը կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորում: Այն կանցկացվի «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Ֆորումին ընդառաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը կներկայացնեն Բիզնես ինովացիոն ֆորումի առանցքային թեմաները: Ավանդաբար ֆորումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Մամուլի ասուլիսով հանդես կգան անասնաբույժ, սննդի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը և բժիշկ Արսեն Թորոսյանը: Նրանք իրենց մասնագիտական դիտարկումները կներկայացնեն պատվաստումների մասին:

Գրողների միությունում տեղի կունենա արձակագիր Էդուարդ Խաչիկյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]