Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը, ՀԲԸՄ-ն և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը փոխհատուցում են 302 սիրիահայ ուսանողների վարձը

ՀՀ կառավարությունը, ՀԲԸՄ-ն և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը փոխհատուցում 
են 302 սիրիահայ ուսանողների վարձը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 73 սիրիահայ ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով նախատեսում է հատկացնել 20 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ:   

«Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]