Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԿԿ-ը նախագահական ընտրություններին առաջադրելու է Գենադի Զյուգանովի թեկնածությունը

ՌԿԿ-ը նախագահական ընտրություններին առաջադրելու է Գենադի Զյուգանովի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը տեղեկացրել է, որ իրեն, որպես կուսակցության առաջնորդի, կուսակցական կազմակերպություններն առաջադրել են նախագահի թեկնածու, սակայն վերջնական որոշումը կընդունի համագումարը: «Ընտրություններին վերաբերվում ենք շատ լուրջ և անպայման կմասնակցենք: Մենք ունենք պատրաստի ծրագիր՝ «Արժանապատիվ կյանքի 10 քայլ» խորագրով: Եվ այդ ծրագիրը կարող է իրականացվել ուժեղ թիմով, դրա համար էլ հստակ կազմը կհրապարակենք հետո: Բայց կմասնակցենք ուժեղ թիմով: Ես շարժման առաջնորդն եմ: Իմ թեկնածությունն առաջադրել են բոլոր կազմակերպությունները»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Զյուգանովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում:

Կուսակցական համագումարը նախատեսված է դեկտեմբերին: Այն նվիրված կլինի 2018 թվականի նախագահական ընտրություններին և տեղի կունենա նախընտրական քարոզչություն անցկացնելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո:  

Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտին, նախընտրական արշավը պետք է մեկնարկի դեկտեմբերին:

Առաջադրվելու ծրագրերի մասին արդեն հայտարարել են Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստամեկնաբան Քսենիա Սոբչակը և լրագրող Եկատերինա Գորդոնը: «Յաբլոկո» կուսակցությունը որոշել է հանդես գալ իր թեկնածուով՝ ի դեմս Գրիգորի Յավլինսկիի:    

   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]