Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին. նա առաջարկներ ունի այլ ակումբներից

Յուրա Մովսիսյանը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին. նա առաջարկներ 
ունի այլ ակումբներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջարկներ ունի այլ ակումբներից և մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: «Այս իրավիճակում ես չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը:

Անցած մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]