Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

10-ամյա աղջնակը արտասվել Է երկրպագուների հետ ձախողված հանդիպման պատճառով եւ Համացանցի աստղ դարձել

10-ամյա աղջնակը արտասվել Է երկրպագուների հետ ձախողված հանդիպման պատճառով եւ Համացանցի աստղ դարձել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լայք ՏՎ Շոու» YouTube-ալիքի հեղինակ Ալինա անունով տասնամյա աղջնակը տեսանյութ Է նկարահանել, որում պատմել Է իր բլոգի երկրպագուների հանդիպման մասին, որին ոչ ոք չի եկել: Կարճ հոլովակը արագորեն տարածվել Է եւ արդեն ավելի քան 553 հազար դիտում Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալինան պատմել Է, որ շատ կոնֆետներ Էր գնել եւ հանելուկներ Էր նախապատրաստել երկրպագուների համար: Նա զբոսայգում անցկացրել Է կես ժամ՝ սպասելով մարդկանց, փնտրել Է նրանց, իսկ հետո վերադարձել տուն: Պատմելու ընթացքում աղջնակը չի կարողացել զսպել արցունքները:

Նյութը գրելու պահին «Լայք ՏՎ Շոու»-ն արդեն ավելի քան 24 հազար բաժանորդ Էր հավաքել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]