Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքով կանայք տավարի մսից պատրաստված լողազգեստներ են հագել

Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքով կանայք տավարի մսից պատրաստված լողազգեստներ են հագել
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Huffington Post-ը:

Նկարահանումը տեւել Է շուրջ ութ ժամ: Մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել Է 50 կիլոգրամ:

Լուսանկարները զետեղված են մրցույթի հրավիրատոմսերի վրա: Կազմակերպիչները նշում են, որ տավարի մսից լողազգեստները լուսաբանում են «Կանայք պարզապես մսի կտոր չեն» պնդումը:

Miss BumBum մրցույթը Բրազիլիայում անցկացվում Է յոթերորդ անգամ: Դրա պայմաններն արգելում են պլաստիկ վիրահատությունը հետույքի չափերի եւ տեսքի փոփոխման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]