Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփի նախագահությունը բացասաբար Է ազդում համաշխարհային տնտեսության վրա. փորձագետներ

Թրամփի նախագահությունը բացասաբար Է ազդում համաշխարհային տնտեսության վրա. փորձագետներ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի նախագահությունը բացասաբար Է ազդում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի վրա: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է IFO տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտի հարցումից:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց մեկ տարի անց միջազգային տնտեսության գծով փորձագետներն այն կարծիք են հայտնում, որ նա բացասաբար Է ազդում համաշխարհային տնտեսության վրա: Այս կարծիքին են հանգել IFO-ի հարցման մասնակիցների 73,9 տոկոսը, որի մասնակիցներ են դարձել 120 երկրների 929 փորձագետներ»,-ասված Է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ հարցվածների ավելի քան կեսը (57,6 տոկոսը) կարծում Է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը բացասաբար Է ազդում ամերիկյան տնտեսության վրա: Նրանք գտնում են, որ Թրամփի նախագահությունը բացասաբար Է ազդել սոցիալական արդարության ոլորտի եւ կլիմայի պաշտպանության վրա: Կանադայի եւ Մեքսիկայի, ինչպես նաեւ Իռլանդիայի փորձագետները պնդում են, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը «հատկապես վատ ազդեցություն Է գործում իրենց երկրների վրա», նշվում Է հարցման արդյունքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am