1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան եւ անդրադարձել մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում համազեկուցողների կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:

Արա Բաբլոյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանի դերն ու նշանակությունը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ազգային ժողովը միշտ էլ ունեցել է կարեւոր դերակատարություն, սակայն այժմ ավելի են ընդլայնվում նրա հնարավորություններն ու լիազորությունները, մեծանում պատասխանատվությունը:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական վերջին զարգացումներին, ընտրական համակարգի բարեփոխումներին, Սահմանադրության կիրարկմանը, դատական իշխանության անկախությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]