Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքագետը ՏԻՄ ընտրություններին հիսուն տոկոս մասնակցությունը բավական լավ արդյունք է համարում

Քաղաքագետը ՏԻՄ ընտրություններին  հիսուն տոկոս մասնակցությունը բավական լավ 
արդյունք է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության 69 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաքրքիր է որակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այդ տեսակի ընտրությունների համար հիսուն տոկոս մասնակցություննը բավականին լավ արդյունք է: «Ընտրությունները հետաքրքիր էին նաև նրանով, որ որոշ, հատկապես գյուղական համայնքներում, հաղթել են ոչ ֆավորիտները, իսկ քաղաքային համայնքներում մրցակցություն պարզապես չի էլեղել՝ ֆավորիտը միայնակ է պայքարել»,-ասաց նա:

Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը 243 335 մարդ է մասնակցել: Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]