1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերակենդանացման հերթական միտումներ է նկատում

Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերակենդանացման հերթական միտումներ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո վերակենդանացման միտումներ է տեսնում: Քաղաքագետն այս մասին նշեց նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում  հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ավելի շատ  նպատակ ունեն նվազեցնելու  բռնությունը:

Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, առաջընթաց եւս չկա, իսկ  բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ: 

2016թ. ապրիլին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարումից և քառօրյա ռազմական գործողություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին): Իսկ վերջին հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]