Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառնուտը հեռանկարային հուշարձան է. պեղվել են համաժամանակյա բնակատեղի եւ դամբարանադաշտ

Կառնուտը հեռանկարային հուշարձան է. պեղվել են համաժամանակյա բնակատեղի եւ դամբարանադաշտ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում այս տարի եւս շարունակվել են պեղումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կառնուտի պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանն ասաց, որ նույն տարածքի վրա համաժամանակյա բնակատեղի եւ դամբարանադաշտ է ֆիքսվել:

«Սա բավական հեռանկարային հուշարձան է: Ես այն պեղել եմ դեռ 1981 թվականին, հետո պեղումներն այնտեղ դադարեցվել են: Գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների արդյունքում հուշարձանը վնասվել էր»,-ասաց նա, հավելելով, որ առաջին տարիներին Կառնուտում աշխատանքներն ավելի շուտ հուշարձանը պահպանելու, փրկելու նպատակ ունեին:

Ռուբեն Բադալյանի խոսքով` հուշարձանի տարածքում մեծ ծավալի աշխատանքների արդյունքում հայտնաբերված բնակատեղին սկզբունքորեն փոխում է պատկերցումները հուշարձանի չափերի, ժամանակագրության մասին: «Համեմատաբար փոքր, շարքային բնակատեղու փոխարեն մենք այժմ գործ ունենք 7-8 հա տարածքի հետ: Հայաստանում համեմատաբար քիչ են այն հուշարձանները, որտեղ հավասարաչափ ուսումնասիրված են թե բնակատեղին, եւ թե դամբարանադաշտը:

Մեզ մոտ սովորաբար շեշտը դրվում է կամ մեկի, կամ մյուսի վրա, իսկ Կառնուտում մենք հնարավորոթյուն ունենք համալիր ուսումնասիրություն իրականացնելու»,-ասաց արշավախմբի ղեկավարը: Անդրադառնալով հուշարձանի տարածքում պեղումների արդյունքում այս տարի հայտնաբերված գտածոներին, Ռուբեն Բադալյանն առանձնացրեց մեկ սերնդի պատկանող թաղումը, որտեղից հայտնաբերվել են կուր-արաքսյան մշակույթին պատկանող նախշերով անոթներ եւ բրոնզե իրեր` ապարանջան, օղեր:

«Այդ թաղմանը հարակից մեկ այլ թաղում է հայտնաբերվել, բայց ավելի աղքատիկ` մեկ հոգու համար նախատեսված: Ըստ երեւույթին այն վերաօգտագործվել է»,-նշեց Ռուբեն Բադալյանը: Նա հույս հայտնեց շարունակել հուշարձանի պեղումները նաեւ հաջորդ տարի` հասցնելով պեղավայր տարածքը 300 քառակուսի մետրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]