Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 7.11.2017

Սպասվող լրահոս. 7.11.2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Այսօր` նոյեմբերի 7-ին, կտրվի «Մաքուր Հայաստան» ծրագրի սոցիալական արշավի պաշտոնական մեկնարկը: Հրավիրված մամուլի ասուլիսում կներկայացվեն ծրագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական արշավի աշխատանքները և, մանրամասներ, պաշտոնական կայքի ու բջջային հավելվածի մասին: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը և այլք:
Հայ փորձագետների ուշադրության կենտրոնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել  կատարած պաշտոնական այցն է: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քաղաքագետ, Իսրայելի հարցերի փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները:
Մամուլի ասուլիսով հանդես կգա քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կանդրադառնա նոյեմբերին վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: 
Լրագրողների հետ կհանդիպեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:
Տավուշի մարզում այսօր պաշտոնապես կբացվի «Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն»: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և այլք:
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն:
Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում ԱՄՆ դեսպանատունը հրավիրում է ներկա գտնվելու «Մենք» և «Ալիսան» ներառական պարային բեմադրություններին: Դրանք իրականացվում են ԱՄՆ դեսպանատան «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես կգա ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղակավար Ռոբերտ Անդերսոնը: 
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։ Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]