Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում նոր օրենքով կխթանեն կինոարտադրությունը

Հայաստանում նոր օրենքով կխթանեն կինոարտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լուրջ քայլեր են իրականացվում կինոարտադրությունը խթանելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Արդեն կառավարություն ենք ուղարկել «Կինոյի մասին» օրենքը, որի քննարկումները մասնագետների հետ շարունակվում են: Օրենքով մենք որոշակի արտոնություններ ենք նախատեսում արտասահմանյան կինոարտադրողների համար թե ֆինանսական, թե ծառայությունների մատուցման: Մենք սրանով ցանկանում ենք խթանել արտասահմանյան կինոարտադրողներին գալ և Հայաստանում ֆիլմեր նկարահանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ օրենքով նախատեսում են նաև ֆիլմերի արտադրության որոշակի բիզնես մոդելների ներդրում: «Այսօր Հայաստանում կան տեղեկատվական տեխնոլոգիաների և անիմացիայի ոլորտի հրաշալի մասնագետներ, որոնք եվրոպական և ամերիկյան ֆիլմարտադրության համար պատրաստում են վիզուալ էֆեկտներ: Մեր հանրությունը տեղյակ չէ դրա մասին, քանի որ այդ ընկերություններն աշխատում են միջնորդավորված՝ եվրոպական ընկերությունների միջոցով: Մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ քաղաք, որտեղ Հայաստանում գործող բոլոր ընկերությունները, որոնք զբաղված են վիզուալ էֆեկտների պատրաստմամբ, ինչպես նաև ձայնի մշակման աշխատանքներով, կտեղ կգտնեն և հնարավորություն կունենան աշխատել ուղիղ ֆիլմ արտադրողների հետ»,- ընդգծեց Ամիրյանը

Նրա խոսքով՝ այս քայլերն ուղղակիորեն կնպաստեն Հայաստանում կինոարտադրության զարգացմանը: «Մենք սրանով ոչ միայն հնարավորություն կունենանք արտասահմանյան կինոարտադրողներին Հայաստան հրավիրել, որպեսզի մեզ մոտ ֆիլմեր նկարահանեն, այլ կզարգացնենք ենթակառուցվածքները, ինչը միանշանակ կնպաստի կինոարտադրության զարգացմանը»,- եզրափակեց ՀՀ մշակույթի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]