Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ լավագույն համաձայնագրին կհասնի Brexit-ի պայմանների շուրջ. Մեյ

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ լավագույն համաձայնագրին կհասնի Brexit-ի պայմանների շուրջ. Մեյ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ լավագույն համաձայնագրին կհասնի Brexit-ի պայմանների շուրջ եւ մուտք կստանա եվրոպական շուկաներ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Բրիտանական արդյունաբերության համադաշնության համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կհասնենք Brexit-ի շուրջ մեր երկրի համար լավագույն գործարքին, որը կապահովի եվրոպական շուկաներ մուտքի հնարավոր տարբերակներից լավագույնը եւ կնպաստի ամբողջ աշխարհում անմաքս առեւտուր անելուն»,-ասել Է Մեյը՝ ընդգծելով, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան «հսկողություն կհաստատի իր սահմանների, օրենքների եւ ֆինանսական միջոցների նկատմամբ»:

Լոնդոնի եւ Բրյուսելի բանակցություններն այն պայմանների շուրջ, որոնց համաձայն Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, հունիսի 19-ին սկսվել են Բելգիայի մայրաքաղաքում այն բանից գրեթե մեկ տարի հետո, երբ այս հարցի շուրջ Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածությունները ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 9-10-ին: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am