1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ 
գործարարների համար. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները շատ դրական են տրամադրված, նրանք ցանկություն ունեն զարգացնելու հայ-հնդկական հարաբերությունները: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում  նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար, նույնիսկ օրենսդրական մակարդակով: Մենք պատրաստ ենք հարկային արձակուրդներ տրամադրել այն ձեռնարկություններին, որոնք Հայաստանում կարտադրեն և կարտահանեն: Այս տարի սկսել ենք ազատ տնտեսական գոտու կառուցումը Իրանի հետ սահմանին, այն շատ կարևոր հանգամանք է դեպի Իրան արտահանումը դյուրացնելու տեսանկյունից: Հայաստանում հաջողությամբ գործում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ զբաղված են ոսկերիչները, ադամանդագործները: Ունենք «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որտեղ գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ: Նախորդ տարի էլ ունեցանք առաջին հայկական հեռախոսը: Շատ հետաքրքիր է այսպիսի գոտիներում աշխատելը, բիզնես կազմակերպելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]