1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրման ուղղությամբ

Գեղարքունիքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում 
պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրման ուղղությամբ

ԳԱՎԱՌ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական եւ հանրակրթական հաստատությունների բոլոր տնօրենների հետ հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուները ներկայացրին պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրման նախապատրաստական միջոցառումների հերթականությունը եւ ծրագրի իրականացման կարեւորությունը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դասընթացավարները հանդիպման մասնակիցներին տեղեկացրին, որ պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրման համար, համաձայն Հ ՀՀ ԱՆ համապատասխան հրամանի, հիմնական դերակատարում ունեն հատկապես կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրենները, ինչպես նաեւ վերապատրաստվող բուժանձնակազմը:
«Պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրումով մենք կկանխարգելենք արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, որով տառապում են կանայք, որը շարունակում է սպառնալ շատերին:Պատվաստանյութի ներդրումից առաջ ոչ միայն կարեւոր է իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բուժանձնակազմի վերապատրաստումը, այլ նաեւ բնակչության շրջանում պատվաստանյութի ներդրման կարեւորության մասին իրազեկումը: Այստեղ մեծ դեր ունեն հենց կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները: Առաջիկայում կհստակեցվեն պատվաստանյութի ներդրման հետ կապված ժամկետները եւ անելիքները»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
պապիլոմավիրուսի պատվաստանյութի ներդրման նպատակով կազմակերպվող դասընթացների ծախսերն իրականացվում են ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի միջոցներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]