Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում աշխատող մայրերը պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կստանան

Հայաստանում աշխատող մայրերը պետության հաշվին դայակ վարձելու 
հնարավորություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերին աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնություն: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 «Զբաղվածության ոլորտում նախատեսում ենք երեք նոր ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալ-ժողովրդագրական խնդիրների որոշակիորեն լուծմանը: Ազգային ժողով ենք ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք  ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը և երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա մանրամասնեց, որ այդ ծրագրի ներդրումն աշխատող մայրերին, ովքեր գտնվում են մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում, մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու պարագայում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կտա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]