Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն առանձնացրել է հայ-հնդկական տնտեսական գործակցության ակտիվացման երեք ուղղությունները

Սերժ Սարգսյանն առանձնացրել է հայ-հնդկական տնտեսական գործակցության ակտիվացման երեք ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այստեղ մասնակցելով սննդի փառատոնին՝  անձամբ համոզվեցի, որ համագործակցության ներուժն իրոք շատ մեծ է: Մեկ թվի մասին լսեցի` Հնդկաստանում վերամշակվում է մրգերի և բանջարեղենի միայն 10 տոկոսը: Այստեղ ունենք 3 ուղղությամբ աշխատելու հնարավորություն: Առաջին ուղղությունն այն է, որ որակյալ, մրցունակ սննդամթերք  կա Հայաստանում և Հնդկաստանում: Անհրաժեշտ  է ավելի մեծացնել այդ ոլորտում փոխանակումների ծավալը: Երկրորդ` Հայաստանում շատ ենք կարևորություն տալիս սննդի արդյունաբերությանը, հատկապես վերամշակման գործընթացին, այստեղ մենք բավական փորձ ենք կուտակել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ այդ փորձին պետք է ծանոթացնել հնդիկ գործարարներին և ունենալ համատեղ ձեռնարկություններ Հնդկաստանում: Նրա խոսքով, պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանում բնակվում է հայերի 1/3--ը,  իսկ 2/3-ը բնակվում է Հայաստանից  դուրս: Վերջիններիս թվում կան շատերը, ովքեր մեծ հաջողությունների են հասել տարբեր, այդ թվում սննդի արդյունաբերության ոլորտում, և այս գործընթացում նրանց ներգրավումն օգտակար կլինի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ այդ գործարարների համար:

«Որպես երրորդ ուղղություն՝ Հայաստանում կարելի է  հիմնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ կվերամշակվի հնդկական հումքը: Տրանսպորտային կոմունիկացիաները բավարար են: Դրանից բացի, մի հանգամանք կա, որը պետք է խրախուսի հնդիկ գործարարներին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանում արտադրած ապրանքն, առանց խոչընդոտների, շատ հանգիստ կարող է սպառվել ԵԱՏՄ 180 միլիոնանանոց շուկայում: Հայաստանի հարավային հարևանը՝ Իրանը, ևս մեծ շուկա ունի: Այնտեղ ևս կա սննդամթերքի պահանջարկ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]