Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքը 45 տարում առաջին անգամ իր ներկայացուցչին կուղարկի «Միսս Տիեզերք» մրցույթին

Իրաքը 45 տարում առաջին անգամ իր ներկայացուցչին կուղարկի «Միսս Տիեզերք» մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Լաս-Վեգասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SHAFAQ News-ը:

Մրցույթին կմեկնի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն Է զբաղեցրել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել Է, որ հաղթողն ամուսնացած Է, ուստի նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ ուղեւորվելու իրավունքն ստացել Է Այդանը:

Վերջին անգամ Իրաքը «Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցել Է 1972 թվականին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել Էր Վայդան Սուլեյմանը:

«Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ Է, որոնց մասնակցում են ազգային մրցույթների հաղթողները: Այդ մրցույթի տիտղոսակրի հետ կնքվում Է մեկամյա պարտավորագիր, որից հետո նա գովազդային նպատակներով շրջում Է աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]