1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը կշարունակի ղեկավարել Սիսիանը

ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը կշարունակի ղեկավարել Սիսիանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախնական արդյունքներով՝ Արթուր Սարգսյանի օգտին քվեարկել է 10 հազար 457 ընտրող:

Նրա մրցակից, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի օգտին, ով վերջին պահին հանել էր թեկնածությունը, սակայն անունը ներառված էր քվեաթերթիկում, քվեարկել է 1992 ընտրող:

Սիսիանում ընտրելու իրավունք ունեցող 23 հազար 213 մարդուց ընտրություններին մասնակցել է 12 հազար 637-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]