Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում համայնքի ղեկավարի երկու կին թեկնածուներից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել

Գեղարքունիքում համայնքի ղեկավարի երկու կին թեկնածուներից մեկը հաղթել է, 
մյուսը՝ պարտվել
ԳԱՎԱՌ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գրանցված համայնքի ղեկավարի երկու կին թեկնածուներից իր մրցակցին հաղթել է Գեղաքարի գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանը, իսկ ահա խոշորացված Գեղամասար համայնքում ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Զոյա Գեւորգյանը պարտվել է մրցակից, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Հակոբ Ավետյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղաքար համայնքում Կարինե Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 67, նրա մրցակից, անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանի օգտին՝ 19 ընտրող: Գեղամասար համայնքում Զոյա Գեւորգյանի օգտին քվեարկել է 1392, նրա մրցակից Հակոբ Ավետյանի օգտին՝ 2078 ընտրող: Գեղամասար խոշորացված համայնքն իր կազմում ընդգրկում է Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Կուտական, Տրետուք, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք, Շատվան, Գեղամաբակ նախկին համայնքները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am