Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 6.11.2017

Սպասվող լրահոս. 6.11.2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով նոյեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Խորհրդարանը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի կունենա Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Պատգամավորները կքննարկեն առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, նպաստներին, թոշակներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանականները ուշադրության կենտրոնում կպահեն նաև գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին և երիտասարդությանն առնչվող հարցերը: Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Նա կամփոփի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները և կանդրադառնա համայնքների խոշորացման առավելություններին և թերություններին:

Մամուլի ասուլիսով հանդես կգան տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները: Նրանք կխոսեն ընթացիկ տարում ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում առկա ձեռքբերումներից ու խնդիրներից:

Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքում կմեկնարկի «Երկրորդ համահայկական գիտական համաժողով»-ը: Այն նվիրված է Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: Նոյեմբերի 6-8-ն անցկացվելիք համաժողովի շրջանակում իրենց փորձն ու գիտելիքները կփոխանակեն Հայաստան ժամանած բազմաթիվ հայազգի մեծանուն գիտնականներ, կիրականացվեն բաց դասախոսություններ և կլոր սեղան-քննարկումներ:

Գրողների միությունում ընթերցասերներին կներկայացվի գրականագետ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գրիքը: Այն նվիրված է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի պոեզիային:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]