Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ Արևմտյան թեմը 2018 -ի ծրագրերը կամփոփի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտագնացությամբ

ԱՄՆ Արևմտյան թեմը 2018 -ի ծրագրերը կամփոփի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 
ուխտագնացությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2018 թ. որպես երիտասարդության տարի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ԱՄՆ Արևմտյան թեմը կամփոփի  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում ասել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած ժողովին Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ժողովականներին ներկայացրել է «2018 թ. որպես երիտասարդության տարի» հռչակման տարում նախատեսվող ծրագրերի մանրամասները:  «Տարվա ամփոփումը կլինի հուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությունը: Տարվա ընթացքում նաև կկազմակերպվեն երիտասարդական ուխտագնացություններ թեմակալ առաջնորդների հետ դեպի Ս. Էջմիածին»,-ասել է նա:

ԳՀԽ ժողովի ընթացքում գումարվել է նաև համատեղ նիստ թեմական խորհրդի անդամների հետ, որի ժամանակ ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընդհանուր զեկույց է ներկայացրել թեմի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]