Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել և հայտնել այդ քայլի պատճառը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հրաժարական տված վարչապետը նշել է, որ իր դեմ մահափորձ էր նախապատրաստվում, ինչպես նաև մեղադրել Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձեր կատարելու մեջ:

Սաադ Հարիրիի հայրը, 2005 թվականին նույնպես լինելով երկրի վարչապետը, սպանվել է: «Մենք ապրում ենք այնպիսի մթնոլորտում, որը նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին: Նկատել եմ, որ ինչ-որ բան գաղտնի նախապատրաստվում էր՝ իմ դեմ մահափորձ իրականացնելու համար», - ասել է Հարիրին:

Հարիրին նաև քննադատել է շիաների «Հեզբոլլահ» շարժմանը և մեղադրել Իրանին: Նա նշել է, որ արաբական համայնքը,  ինչպես և նախկինում, կըմբոստանա Իրանի դեմ:

«Մուսթաքբալ» կուսակցության սուննի առաջնորդը 2016 թվականին երկրորդ անգամ իր կարիերայում զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, նա ղեկավարել է երկրի կառավարությունը 2009-2011 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]