Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների հետ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]